int(13)

     Հարգելի երևանցինե՛ր և հյուրե՛ր,

 

     ՈՒրախ եմ Ձեզ ողջունելու Երևանի մետրոպոլիտենի պաշտոնական կայքում։

    Որպես մետրոպոլիտենի կայք էջ, այն բոլոր այցելուներին հնարավորություն է ընձեռում առավել ընդգրկուն և հանգամանալից տեղեկություններ ստանալ արդեն 35-ամյա պատմություն ունեցող մետրոպոլիտենի գործունեության, ներկա իրավիճակի և ինչու ոչ ապագայի տեսլականի մասին։ Կարևորելով մետրոպոլիտենի առկայու­թյունը մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի ոլորտում, ակնկալում ենք, որ կայքը յուրատիպ հարթակ կհանդիսանա մետրոպոլիտենի ծառայություններից օգտվող յուրաքանչյուրի համար, ինչի արդյունքում է՛լ ավելի շահեկան և արդյունավետ կդառնա մետրոպոլիտենի գործունեությունը։

     Համոզվա՛ծ եմ, որ Ձեր կողմից պատշաճ գնահատանքի կարժանանա մետ-րոպոլիտենի ողջ անձնակազմի կողմից տարվող աշխատանքները՝ ուղևորներին անվտանգ և բարձրակարգ սպասարկելու առումով և Ձեր առաջարկություններով ու դիտարկումներով, Դուք ևս կնպաստեք մետրոպոլիտենի հետագա բարգավաճման ու զարգացման խնդիրների իրականացմանը։

     Ներկայումս Երևանում իրականացվող զանգվածային բարեփո֊խում֊ները, բարեկարգումներն ու ժամանակակից ոճով մայրաքաղաքի համար խիստ կենսական նշանակության կառուցապատումները, մեզ բոլորիս հույս ու եռանդ են ներշնչում, որ մետրոպոլիտենը ևս կընդլայնի իր գործունեության շրջանակները, ընդգրկելով սպասարկման ոլորտ մայրաքաղաքի նորանոր թաղամասեր:

 

 

1981-ի դրությամբ տարեկան 14 միլիոն մարդ էր օգտվում մետրոյից, 1987 թ. այդ թիվն արդեն հասնում էր 31 միլիոնի (որը կազմում էր բոլոր տրանսպորտային միջոցներով կատարվող ուղևորահոսքի 9 %-ին): 2001-ին այդ թիվը կազմում էր 15,5 միլիոն երթևեկող: 2008-ին մետրոն 18 միլիոն ուղևոր է տեղափոխել, 2011-ին՝ 17 միլիոն: Ներկայումս մետրոյից օրական օգտվում է 50-ից 60 հազար մարդ: Երևանի մետրոյի ուղիների ընդհանուր երկարությունը 12,1 կմ է, գործում է 10 կայարան: Կայարաններից երեքը՝ Սասունցի Դավիթ, Գործարանային և Չարբախ կայարանները վերգետնյա են, մնացած յոթը՝ ստորգետնյա:

Մեր գործընկերները