Մետրոպոլիտեն

Դեռևս 1966-1970 թվականներին աննախադեպ տեմպերով զարգացող մեր մայրաքաղաքի համար ամենահրատապ հարցերից էր քաղաքային ուղևորատար տրանսպորտի կարգավորումն էր: 1962-1964 թվականներին մշակված Երևանի նոր հատակագծի համաձայն՝ մետրոպոլիտենի շինարարության միջոցով լուծել ազգաբնակչության տրանսպորտային սպասարկման խնդիրներն դիտարկվում էր, որպես ամենաարդյունավետ միջոց և համապատասխանում էր Երևանի սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարներին և ի պատիվ Հայաստանի այն ժամանակվա իշխանությունների, 1971 թվականին ստացվեց ստորգետնյա արագընթաց տրամվայի շինարարության թույլտվություն, իսկ 1977 թվականին տրվեց համաձայնություն, որ այն վերափոխվի մետրոպոլիտենի շինարարության:

1981 թվականի մարտի 7-ին տեղի ունեցավ Երևանի մետրոպոլիտենի հանդիսավոր բացման արարողությունը: Առաջին հերթին շահագործման հանձնվեցին «Բարեկա-մություն», «Մարշալ Բաղրամյան», «երիտասարդական», «Հանրապետության Հրապարակ» և «Սասունցի Դավիթ» կայարանները, իսկ հետագայում՝ 1984 թվականին շահագործման հանձնվեցին «Գործարանային», «Շենգավիթ», 1986 թվականին՝ «Գարեգին Նժդեհ», «Զորավար Անդրանիկ» կայարանները: Այնուհետև 1997 թվականին շահագործման հանձնվեց «Չարբախ» կայարանը:

Ներկայումս Երևանի մետրոպոլիտենը ունի 10 կայարան, ընդհանուր շահագործվող գծերի երկարությունը կազմում է 12.1 կմ, շահագործվում է 45 վագոն, 24 շարժասանդուղք և 8 քարշային ենթակայան:

Երևանը մետրոպոլիտենով տարեկան տեղափոխում է ավելի քան 15.8 մլն. ուղևոր: Այն զուրկ լինելով վերգետնյա տրանսպորտի հիմնախնդիրներից, /խցանումներ, վթարներ/ համարվում է ամենաանվտանգ և արագընթաց տրանսպորտային միջոցը:

Երևանի մետրոպոլիտենը հաջողությամբ համագործակցում է ԱՊՀ և Եվրոպական Միության տարածքում գործող մետրոպոլիտենների հետ, հանդիսանում է «Մետրո Միջազգային Միության» և «Հասարակական Տրանսպորտի Միջազգային Միության» անդամ: Երևանի մետրոպոլիտենը 1999 թվականին ՀՀ կառավարության կողմից արժանացել է Արտադրանքի և ծառայությունների մատուցման որակի ասպարեզում մրցանակաբաշ-խության դափնեկիրի դիպլոմի, 2002 թվականին Նյու Յորքի Որակի Կոնվենցիայի կողմից ի նշան մշտական կատարելության նվիրվածության,նորարության,որակյալ ծառայությունների պահպանման և բիզնես արդյունքների ներդրման ջանքերի ճանաչման, արժանացել է Գերազանց աշխատանքի և բարձր բիզնես հեղինակության առավելագույն Ոսկե մրցանակի,իսկ 2014 թվականին համաժողովրդական քվեարկության, փորձագիտական գնահատման և ԶԼՄ-ների հարցման արդյունքում ճանաչվել է Տասնամյակի հուսալի, անվտանգ և մատչելի ուղևորատար փոխադրամիջոց:

Վերջին տարիներին Երևանի մետրոպոլիտենը Երևանի քաղաքապետարանի կողմից ընդգրկվելով պետական վարկային ծրագրերում /Վերակառուցման և Զարգացման եվրոպական բանկի և Եվրոպական ներդրումային բանկի/ Եվրամիության համաֆինանսավորմամբ իրականացրել է շարժակազմի արդիականացման, գծային տնտեսության և մալուխային ցանցի վերանորոգման, օդափոխության, ջրահեռացման և ջրաիջեցման համակարգերի առողջացման աշխատանքներ, որոնք էլ ավելի անվտանգ են դարձնում մետրոպոլիտենի շահագործումը:

Մետրոպոլիտենը լինելով արագ, անվտանգ, հուսալի, էկոլոգիապես մաքուր և հարմարավետ, Երևան քաղաքի ուղևարափոխադրման համար հանդիսանում է զարգացման ամենաիրատեսական հեռանկար ունեցող տրանսպորտային միջոցը: