Անվտանգություն

«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ անվտանգության ապահովումն իրականացնում է ՀՀ ոստիկության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժինը:

 

  1. Կազմակերպում է պահպանվող   օբյեկտների  և  տարածքների  պատշաճ պահպանությունը:
  2. Ապահովում է հասարակական կարգը, ուղևորների անվտանգ երթևեկությունը, մետրոպոլիտենից օգտվելու սահմանված կարգը և անցագրային ռեժիմը:
  3. Ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ հանցագործությունների և հնարավոր ահաբեկչության կանխարգելման և կասեցման ուղղությամբ:
  4. Օժանդակում է, արտակարգ իրավիճակների առաջացման դեպքերում, մետրոպոլիտենի տնօրինությանը դրանց հետևանքների վերացման և կանխարգելման  ուղղությամբ:
  5. Կորցրած իրերի հայտնաբերման դեպքերում դրանք հանձնում է կայարանի հերթապահին: