ԱՆՎՃԱՐ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՑՈՂՆԵՐ

Հաստատված է

ՀՀ կառավարության

08.07.1997թ. //251

15.12.1999թ. //758

05.02.2004թ. //207-Ն

05.02.2004թ. //208-Ն

որոշումներով

Ց Ա Ն Կ

Մետրոպոլիտենով անվճար երթևեկության արտոնություններ ունեցող

առանձին խմբերի քաղաքացիների

Առանձին խմբերի քաղաքացիներ

Մետրոպոլիտենով

1

Նախկին ԽՍՀՄ հերոսներ, սոցիալիստական աշխատանքի

հերոսներ, Հայաստանի ազգային հերոսներ, Մարտական խաչի 1-ին և 2-րդ աստիճանի և փառքի երեք աստիճանի

շքանշանով պարգևատրված անձիք:

Անվճար

/երթևեկության

վկայականով/

2

Հայրենական մեծ պատերազմի տարիներին թիկունքում

անձնազոհ աշխատանքի համար նախկին ԽՍՀՄ

շքանշաններով և մեդալներով պարգևատրված անձիք:

Անվճար

/երթևեկության

վկայականով/

3

Զին. ծառայողներ ՀՀ պաշտպանության, Ոստիկանության,

ԱԱԾ հրամանատարական և շարքային անձնակազմի

ծառայողներ և քրեակատարողական հիմնարկի ծառայողներ:

Անվճար

4

Մինչև 7 տարեկան երեխաներ:

Անվճար

5

Ծերանոցներում, մանկատներում ապրող պետական

լրիվ խնամքի տակ գտնվող անձիք:

Անվճար

/երթևեկության

վկայականով/

6

5 և ավելի երեխաներ ունեցող ծնողներից մեկը:

Անվճար

/երթևեկության

վկայականով/

7

1-ին և 2-րդ խմբի հաշմանդամները

Անվճար

/երթևեկության

վկայականով/

 

Մետրոպոլիտենով անվճար երթևկության արտոնություններ ունեցող առանձին խմբերի քաղաքացիները պարտավոր են վկայականները ներկայացնել անցակետի շարժասանդուղքի հերթապահին՝ բաց վիճակում: