ԳՏՆՎԱԾ ԻՐԵՐ

ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆՈՒՄ ԳՏՆՎԱԾ ԻՐԵՐԻ

ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՀԱՆՁՆՄԱՆ ԿԱՐԳԸ

  1. Մետրոպոլիտենի ցանկացած աշխատող նախասրահների, կայարանների տարածքներում կամ գնացքների մեջ որևէ կորցրած իր կամ փաստաթուղթ գտնելու դեպքում պարտավոր է այն հանձնել կայարանի հերթապահին:

  1. Կայարանի հերթապահը գտնված իրի մասին հայտնում է հերթապահ ոստիկանին և վերջինիս հետ ու ընթերականների մասնակցությամբ արձանագրություն է կազմում տվյալ իրի կամ փաստաթղթի վերաբերյալ, ինչի մասին հայտնվում է գնացքային կարգավարին:

  1. Գտնված իրը ի պահ է տրվում կայարանապետին կամ նրա բացակայության դեպքում ժամանակավորապես մինչև նրա ներկայնալը ավագ օպերատորին:

  1. Գտնված իրի տերը ներկայանալիս կայարանապետը նրա և հերթապահ ոստիկանի հետ կազմում է ընդունման ակտ, որից հետո իրը վերադարձվում է տիրոջը:

  1. Գտնված իրը կայարանում պահվում է 10 օր: Նշված ժամկետում գտածոյի պատկանելիությունը չպարզվելու դեպքում այն հանձնվում է մետրոպոլիտենի Պահպանության ոստիկանության բաժին, ինչի վերաբերյալ կազմվում է համապատասխան ակտ: