Ուղեվարձ

Երևանի մետրոպոլիտենում ուղեվարձի վճարման կարգը


    Երևանի մետրոպոլիտենով երթևեկելու համար կարող են մուտք գործել ժետոնով կամ էլեկտրոնային քարտով:

    Երևանի մետրոպոլիտենով 1 ուղևորի փոխադրման սակագինը 2011թ. հուլիսի 1-ից, համաձայն Երևանի քաղաքապետի 21.06.2011թ. թիվ 2637-Ա /Երևանի մետրոպոլիտենի սակագնի փոփոխման մասին / որոշման սահմանվել է 100 /հարյուր/ դրամ:

  Ժետոնները և էլեկտրոնային քարտերը ձեռք են բերվում և լիցքավորվում մետրոպոլիտենի բոլոր կայարանների դրամարկղերում:

    Լիցքավորված էլեկտրոնային քարտում մնացորդը կարելի է ստուգել կայարանի նախասրահում առկա՝ պատին ամրացված, ստուգիչ սարքի միջոցով:

    Ժետոնով երթևեկելու համար անհրաժեշտ է ժետոնը գցել ավտոմատ հսկիչ կետի ժետոնաընդունիչի մեջ, կանաչ լուսային ազդանշանից հետո անմիջապես անցնել:

     Էլեկտրոնային քարտով մետրոպոլիտենի կայարան մուտք գործելու համար անհրաժեշտ է՝

  – մոտեցնել վճարման քարտը անցակետի համապատասխան վահանակին, որի կանաչ լուսային ազդանշանից հետո անմիջապես անցնել:

    Քարտը չի գործում՝

      – քարտի հաշվում ուղեվարձի բացակայության դեպքում,

      – քարտը վնասված լինելու դեպքում:

    Քարտի վնասման դեպքերից խուսափելու համար անհրաժեշտ է՝

      – քարտը օգտագործել ըստ իր նշանակության,

      – քարտը պահպանել մեխանիկական, քիմիական, ջերմային և այլ նյութերի վնասակար ազդեցությունից:

    Վնասված էլեկտրոնային քարտը հնարավորություն չի տալիս երթևեկել մետրոպոլիտենով:

    Վնասված էլեկտրոնային քարտը ենթակա չէ ետ գնման կամ փոխանակման: