Զորավար Անդրանիկ

«Զորավար Անդրանիկ» կայարան (Կենտրոն վարչական շրջան)

Երևանի մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարանը բացվել է 1989թ.-ի դեկտեմբերի 26-ին: Մինչև 1991թ.-ը կայարանը կոչվել է 1917թ.-ի Հոկտեմբերյան հեղափոխության պատվին՝« Հոկտեմբերյան», իսկ այնուհետև անվանակոչվել է հայ զորահրամանատար, պետական գործիչ, ֆիդայապետ Զորավար Անդրանիկի պատվին:

Ճարտարապետներ՝ Ռոմեո Ջուհակյան, Սուրեն Բուրխաջյան:

Գտնվում է Տիգրան Մեծ պողոտայի, Ագաթանգեղոսի և Մովսես Խորենացու փոցոների հանգույցում: Ունի մուտք դեպի «Ռոսիա» մոլ:

Հարևանությամբ են գտնվում Զորավար Անդրանիկի հուշարձանը և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին:

Ունի ելք դեպի Տիգրան Մեծի և Մովսես Խորենացի փողոցներ:

Ֆոտոշարք